Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ապաշրջափակման հարցը - Mediamax.am

1645 դիտում

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ապաշրջափակման հարցը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հայկական կողմը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցի ընթացքում:

 

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Միրզոյանը եւ Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին