Փաշինյան. Հայաստանը հանձնառու է հասնել խաղաղ ու տեւական կարգավորմանը - Mediamax.am

1292 դիտում

Փաշինյան. Հայաստանը հանձնառու է հասնել խաղաղ ու տեւական կարգավորմանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը եւ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ արդարացի լուծման գործընթացում:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ ուղղված նամակում նա վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնահարցի խաղաղ ու տեւական կարգավորմանը։

 

«Մենք բարձր են գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաեւ քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։

 

Ուրախ ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ»,- ասված է շնորհավորական նամակում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին