Միշելը կշարունակի ակտիվ ներգրավվել Երեւանի եւ Բաքվի երկխոսությանը - Mediamax.am

5035 դիտում

Միշելը կշարունակի ակտիվ ներգրավվել Երեւանի եւ Բաքվի երկխոսությանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կշարունակի ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին։

Այս մասին Trend-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

 

«Հուսով եմ, որ ապագայում մենք առաջնորդների միջեւ նոր հանդիպումների ականատեսը կլինենք. այս ձեւաչափը մեծ նշանակություն ունի։ Իլհամ Ալիեւին, Նիկոլ Փաշինյանին եւ Շառլ Միշելին հաջողվել է առաջընթացի հասնել մի շարք կարեւոր հարցերում։ Մենք շարունակելու ենք աշխատել նաեւ այլ մակարդակներում։ Անձամբ ես, իմ թիմի, ինչպես նաեւ նախագահ Միշելի գրասենյակի գործընկերների հետ համագործակցելու ենք Բաքվի եւ Երեւանի հետ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնց լուծման մեջ ԵՄ-ն ակտիվորեն մասնակցել է եւ կմասնակցի ապագայում»,- ասել է Կլաարը։

 

Մեկնաբանելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման թեման՝ ԵՄ ներկայացուցիչն ասել է.

 

«Մայիսի 22-ի կայացած ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ այս հարցը քննարկումների կարեւոր մասն էր։ Եվ առաջնորդները ձեռք բերեցին որոշակի կարեւոր պայմանավորվածություններ, որոնք հիմք դարձան անցյալ ամիս Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների քննարկումների համար։ Վստահ եմ, որ առաջիկայում հնարավոր է լուծում գտնել եւ առաջ շարժվել այս շատ կարեւոր հարցում, քանի որ դա բնական հետաքրքրություն է ներկայացնում բոլոր ներգրավվածների համար։ ԵՄ-ն կշարունակի մեծ ուշադրություն հատկացնել այս խնդրի լուծմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին