Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Միացյալ Նահանգների դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման, այլեւ տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձեւավորելու տեսանկյունից»:
Այս մասին նա նշել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին հղած շնորհավորական ուղերձում:
«Մեր պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության եւ բարեկամության վրա: Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջեւ համագործակցությունը եւ երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ»,- ասված է ուղերձում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: