Փոխվարչապետն ասել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում «նոր փուլ» է սկսվել - Mediamax.am

4266 դիտում

Փոխվարչապետն ասել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում «նոր փուլ» է սկսվել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ասել է, որ «թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որակապես նոր փուլ մտավ»:

«Երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության։ Ես ուրախ եմ, որ այսօր ունենք հագեցած օրակարգ, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ սկսած իրավական բարեփոխումներից եւ կոռուպցիայի կանխարգելումից մինչեւ էներգետիկա եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ», - հունիսի 30-ին ասել է փոխվարչապետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։

 

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը եւ մայիսի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտնում տրվեց ամփոփիչ նիստի մեկնարկը։ 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից պետք է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Այս ոլորտում համագործակցության խորացումը, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջեւ», - ասել է Համբարձում Մաթեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին