Էրդողանն ու Օվերչուկը հանդիպել են Անկարայում - Mediamax.am

2987 դիտում

Էրդողանն ու Օվերչուկը հանդիպել են Անկարայում


Լուսանկարը` aa.com.tr


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին Անկարայում ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։

«Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմում»,- ասվում է Անադոլու գործակալության հաղորդագրության մեջ։

 

Ռուսաստանի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Օվերչուկը Էրդողանի հետ քննարկել է «երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության հարցեր»։

 

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Օվերչուկը Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հայ-ադրբեջանական-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին