Պուտին. Կան ինքնիշխան պետություններ եւ գաղութներ. այլ տարբերակ չկա - Mediamax.am

2766 դիտում

Պուտին. Կան ինքնիշխան պետություններ եւ գաղութներ. այլ տարբերակ չկա


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել ինքնիշխան, կամ գաղութի կարգավիճակով, միջանկյալ տարբերակներ չկան։

«Աշխարհը շատ արագ է փոխվում: Որեւէ առաջնորդության հավակնելու համար ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ, ցանկացած էթնոս պետք է ապահովի իր ինքնիշխանությունը»,- ասել է նա՝ հանդիպելով երիտասարդ ձեռներեցների հետ։

 

«Միջանկյալ վիճակ չկա՝ կա՛մ երկիրը ինքնիշխան է, կա՛մ գաղութ է»,- նշել է նա։

 

Պուտինի խոսքով, կոշտ աշխարհաքաղաքական պայքարում գաղութները գոյատեւելու շանս չունեն։

 

ՌԴ նախագահը նշել է, որ չի ցանկանում կոնկրետ երկրների անուններ տալ՝ «որեւէ մեկին չվիրավորելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին