Փաշինյանն Իրանի նախագահի հետ խոսել է Բրյուսելի հանդիպման մասին - Mediamax.am

1106 դիտում

Փաշինյանն Իրանի նախագահի հետ խոսել է Բրյուսելի հանդիպման մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում տպավորություններ եւ տեղեկություններ է կիսել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ:

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

 

Քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին