Ալիեւը Պուտինին տեղեկացրել է Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին - Mediamax.am

2200 դիտում

Ալիեւը Պուտինին տեղեկացրել է Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021թ.-ի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտադրելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատումը, կայունության ամրապնդումը, ապաշրջափակման հետ կապված խնդիրների լուծումը եւ տնտեսական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

 

«Ալիեւը տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։

 

Քննարկվել են առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական ասպեկտներ։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը, այդ թվում՝ հաշվի առնելով 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին