Փաշինյան. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա են սերտ շփումներ - Mediamax.am

3712 դիտում

Փաշինյան. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա են սերտ շփումներ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ երկու երկրների գործընկերների միջեւ առկա են սերտ շփումներ, ինչը կարեւոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում:

 

Նա նաեւ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարեւորությունը:

 

Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ՌԴ նպատակն է անել ամեն ինչ երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին