Պուտինն ասել է, որ «Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում աշխարհում» - Mediamax.am

5137 դիտում

Պուտինն ասել է, որ «Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում աշխարհում»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում»։

«Ձեր երկրի՝ սոցիալ-տնտեսական զարգացման հաջողությունները ճանաչված են բոլորի կողմից։ Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, կարեւոր դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցերի լուծման գործում»,- ասված է Պուտինի ուղերձում Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 28-ին։

 

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվել էր 2022 թվականի փետրվարին, համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։

 

«Հռչակագիրն, անկասկած, կնպաստի բոլոր ոլորտներում երկկողմ կապերի որակական ընդլայնմանը, ինչն ամբողջապես համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին»,- ասված է ուղերձում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին