Էրդողանը հիշել է «Բայրաքթարների» կիրառումը 2020-ին եւ խոսել է «երկակի ստանդարտներից» - Mediamax.am

1988 դիտում

Էրդողանը հիշել է «Բայրաքթարների» կիրառումը 2020-ին եւ խոսել է «երկակի ստանդարտներից»


Լուսանկարը` daktilo.com


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ աշխարհը «երկակի ստանդարտներ» է կիրառում թուրքական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի, մասնավորապես՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի նկատմամբ։

«Թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը, որոնց պատվին այսօր Ուկրաինայում երգեր են ձոնում, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այլասերված կերպով ներկայացվում էին որպես անմեղ մարդկանց դեմ կիրառվող մահվան մեքենաներ»,- ասել է Էրդողանը։

 

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, Թուրքիայի նախագահն ասել է, որ «երկակի ստանդարտները, որոնց բախվում է Անկարան միջազգային ասպարեզում, հաստատում են Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուղու ճշտությունը»։

 

Նրա խոսքով, եթե նախկինում Թուրքիան 80 տոկոսով կախված էր զենքի ներկրումից, ապա այսօր այդ ցուցանիշը 30 տոկոս է։

 

«Ժամանակակից Թուրքիան հասել է այնպիսի արդյունքների, որոնց մասին չէր կարող երազել 15-20 տարի առաջ։ Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը չի պատկանի աշխարհի առաջատար զենք արտադրողների դասին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին