Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Բրյուսել - Mediamax.am

1338 դիտում

Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Բրյուսել


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում կողմերն անդրադարձ կկատարեն Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական եւ ներդրումային ծրագրի կատարման ընթացքին, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ուղղություններով համագործակցությանը:

 

Մտքեր կփոխանակվեն նաեւ առեւտրատնեսական եւ ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանակարների շուրջ: Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող  հարցեր:

 

Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

 

Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա ԵՄ պաշտոնյաների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին