Փաշինյանն ասել է՝ Հայաստանում գոհ չեն ՀԱՊԿ երկրների արձագանքից - Mediamax.am

2899 դիտում

Փաշինյանն ասել է՝ Հայաստանում գոհ չեն ՀԱՊԿ երկրների արձագանքից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում ՀԱՊԿ 30-ամյակին նվիրված գագաթնաժողովի ժամանակ ասել է՝ «կառույցի անդամ երկրների ոչ սինխրոն քվեարկության խնդիր կա եւ հաճախ մեր ձայները համաժամանակյա չեն լինում»։

«Խնդիրը նոր չէ, Հայաստանը բազմիցս բարձրաձայնել ու քննարկել է աշխատանքային կարգով։ Այս հարցը հետագա քննարկման կարիք ունի։ Արագ արձագանքման հարցը կարեւոր է Հայաստանի համար։ Ինչպես գիտեք՝ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ընթացակարգով նախատեսված մեխանիզմները կիրառելու համար։

 

Ցավոք, կազմակերպությունն այնպես չարձագանքեց, ինչպես Հայաստանն էր ակնկալում։ Մենք երկար ժամանակ բարձրացնում էինք նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանին ոչ բարեկամ երկրներին զենք վաճառելու հարցը, որն օգտագործվեց Հայաստանի դեմ։ ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո այնքան էլ չուրախացրեց Հայաստանին եւ հայ ժողովրդին»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին