Հարավային Օսիայում Ռուսաստանի հետ միավորվելու հարցով հանրաքվե կանցկացվի - Mediamax.am

1728 դիտում

Հարավային Օսիայում Ռուսաստանի հետ միավորվելու հարցով հանրաքվե կանցկացվի


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հարավային Օսիայի գործող նախագահ Անատոլի Բիբիլովը հրամանագիր է ստորագրել հուլիսի 17-ին Ռուսաստանի հետ միավորման վերաբերյալ հանրաքվե նշանակելու մասին։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Հարավային Օսիայի Գերագույն դատարանը քննարկել է Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը եւ դրական եզրակացություն է տվել։

 

Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալան Գագլոեւն ասել էր, որ հանրաքվեն պետք է անցկացվի այն ժամանակ, երբ Մոսկվան հասկացնի, որ դրա ժամանակը եկել է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին