Արարատ Միրզոյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը - Mediamax.am

4986 դիտում

Արարատ Միրզոյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հույս է հայտնել, որ մայիսի 12-ին Դուշանբեում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ։

Այդ մասին նա ասել է Դուշանբեում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

 

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ՝ կարեւորելով խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին