Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստը կանցկացվի մայիսի 16-17-ին - Mediamax.am

4395 դիտում

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստը կանցկացվի մայիսի 16-17-ին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

 

«Ադրբեջանցի գործընկերների հետ խոսել ենք սահմանազատման եւ սահմանների անվտանգության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ կարծես կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ին Մոսկվայում հանդիպում կլինի հաղորդակցության հարցերով, ինչպես նաեւ պայմանավորվածություն կա, որ նույն օրերին Մոսկվայում կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերով»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին