Փաշինյան. Խաղաղության օրակարգին միջազգային աջակցություն է պետք - Mediamax.am

2919 դիտում

Փաշինյան. Խաղաղության օրակարգին միջազգային աջակցություն է պետք


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «խաղաղության օրակարգը ըմբռնում է գտնում մեր միջազգային գործընկերների շրջանում»:

Կառավարության հաղորդագրության համաձայն, մայիսի 11-ին՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

 

«Մենք խաղաղության օրակարգ որդեգրելու եւ իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

 

Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի եւ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում:  Ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ եւ առ այն, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաեւ բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, եւ ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին