Ալիեւի հետ զրույցում Բլինքենն անդրադարձել է «մնացած հայ կալանավորների» ազատ արձակմանը - Mediamax.am

3967 դիտում

Ալիեւի հետ զրույցում Բլինքենն անդրադարձել է «մնացած հայ կալանավորների» ազատ արձակմանը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում անդրադարձել է «մնացած հայ կալանավորների» ազատ արձակմանը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասված է.

 

«Պետքարտուղարը եւ նախագահ Ալիեւը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վերջին դրական ազդակները եւ ապագա կոնկրետ քայլերը, ներառյալ սահմանի սահմանագծումը եւ սահմանազատումը, տրանսպորտային եւ հաղորդակցային ուղիների բացումը եւ մնացած հայ կալանավորների ազատ արձակումը:

 

Պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել կողմերին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության՝ ներգրավվելով ինչպես երկկողմանի հիմունքներով՝ համախոհ գործընկերների հետ, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերակատարության շրջանակներում:

 

Պետքարտուղարը նաեւ ընդգծել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ ավելի մեծ հարգանքի կարեւորությունը եւ ճանաչել է այն կարեւոր դերը, որը Ադրբեջանը շարունակում է խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին