Հայաստանը ՆԱՏՕ-ում նոր դեսպան ունի - Mediamax.am

4357 դիտում

Հայաստանը ՆԱՏՕ-ում նոր դեսպան ունի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արման Իսրայելյանին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի առաքելության ղեկավար նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից:

 

Արման Իսրայելյանը 52 տարեկան է, Հայաստանի ԱԳՆ-ում աշխատում է 1994 թվականից, ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

 

Տարբեր տարիներին աշխատել է ԱՄՆ-ում, Բելգիայում, Չինաստանում, Հնդկաստանում ՀՀ դեսպանություններում:

 

2008-2010թթ. ղեկավարել է ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժինը:

 

2018-2022թթ. գործուղվել էր ՀՀ Ազգային Ժողով՝ որպես արտաքին կապերի վարչության պետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին