Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր հուշագիր են կնքել - Mediamax.am

4084 դիտում

Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր հուշագիր են կնքել


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ:

Ինչպես ասված է ԱՄՆ Պետական դեպարտամենտի հաղորդագրության մեջ, «հուշագիրը հնարավորություն է տալիս խորացնել մեր ռազմավարական համագործակցությունը»։

 

«Այն բարելավում է մեր համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում եւ ամրապնդում է մեր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները:

 

Քաղաքացիական միջուկային էներգիայի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացումը կամրապնդի մեր ռազմավարական երկկողմ հարաբերությունները եւ լայն դրական ազդեցություն կունենա մեր համատեղ աշխատանքի վրա»,- ասված է ԱՄՆ Պետական դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին