Արարատ Միրզոյանը հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ - Mediamax.am

850 դիտում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը կարեւորել է Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած աջակցությունը։

«Ընդգծվել է, որ անցած տարիների ընթացքում կողմերն ամուր գործընկերություն են հաստատել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա։

 

Էնթոնի Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները եւ շեշտել է ամերիկյան կողմի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։

 

Երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում համատեղ աշխատանքների վերսկսման նշանակությունը, որի ամփոփիչ նիստն անցկացվելու է մայիսի 3-ին Վաշինգտոնում։

 

Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ քաղաքական երկխոսության առկա մակարդակի կապակցությամբ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին