Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ - Mediamax.am

3368 դիտում

Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ից 6-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի, ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 

ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհրդում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին