Պուտին. «Հարվածը կայծակնային է լինելու» - Mediamax.am

2417 դիտում

Պուտին. «Հարվածը կայծակնային է լինելու»


Լուսանկարը` time.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ եթե ինչ-որ մեկը դրսից փորձի միջամտել Ուկրաինայի իրավիճակին եւ ռազմավարական սպառնալիք ստեղծել, ապա «հարվածը կայծակնային է լինելու»։

Նրա խոսքով՝ նման հարվածի վերաբերյալ բոլոր որոշումներն «արդեն ընդունված են»։

 

«Եթե ինչ-որ մեկը փորձի դրսից միջամտել այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում եւ սպառնալիք ստեղծի Ռուսաստանի համար, մեր պատասխանը կայծակնային արագ է լինելու»,- ասել է Պուտինը Օրենսդիրների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին