Պատրուշեւ. ԱՄՆ-ն Հայաստանում «ռազմական-կենսաբանական գործունեություն» է վարում - Mediamax.am

5095 դիտում

Պատրուշեւ. ԱՄՆ-ն Հայաստանում «ռազմական-կենսաբանական գործունեություն» է վարում


Լուսանկարը` https://www.mk.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն այսօր ասել է, որ «Ռուսաստանի հարավային շրջանները կարող են ենթարկվել կենսաբանական սպառնալիքների, որոնց աղբյուրը, մասնավորապես, երկրի սահմաններին մոտ գտնվող լաբորատորիաներն են»։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Պատրուշեւը, մասնավորապես, ասել է.

 

«Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները եւ նրա սատելիտները կենսալաբորատորիաների ցանց են տեղակայել նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում՝ Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում եւ Հայաստանում, որտեղ գիտական հետազոտությունների քողի տակ իրականացնում են ռազմական-կենսաբանական գործունեություն»։

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2021 թվականի մայիսին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել էին համագործակցության հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։

 

Կարդացեք նաեւ «Կենսաբանական անվտանգության հուշագրի հայ-ռուսական ոդիսականը» հրապարակումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին