Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին վերընտրվելու առթիվ - Mediamax.am

2666 դիտում

Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին վերընտրվելու առթիվ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Համոզված եմ՝ Ձեր վերընտրությունը գալիք հնգամյակի ընթացքում նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերություններին եւ հնարավորություն կտա հաջողությամբ շարունակել միասին համաձայնեցված մեր համատեղ ծրագրերը, այդ թվում՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված ջանքերը։  

 

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի դերակատարումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում եւ հույս հայտնում, որ այն շարունակական կլինի նաեւ Ձեր նախագահության երկրորդ հնգամյակի ընթացքում:

 

Հավատացած եղեք՝ Հայաստանը Ձեր եւ բարեկամ Ֆրանսիայի կողքին կլինի համատեղ բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին