Փաշինյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ - Mediamax.am

1280 դիտում

Փաշինյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 22-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կառավարությունից հայտնում են, որ նրանք խոսել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի մասին:

 

Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը, ասված է հաղորդագրության մեջ:

 

Մեդիամաքսը նշում է, որ ապրիլի 22-ին Շառլ Միշելը ԼՂ թեման քննարկել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Ապրիլի 18-ին Փաշինյանը կրկին հեռախոսազրույց էր ունեցել Շառլ Միշելի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին