Լավրովի հատուկ ներկայացուցիչը «օգտակար հանդիպումներ է անցկացրել Երեւանում» - Mediamax.am

2829 դիտում

Լավրովի հատուկ ներկայացուցիչը «օգտակար հանդիպումներ է անցկացրել Երեւանում»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը «օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երեւանում»։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։

 

«Իգոր Խովաեւի հիմնական խնդիրներից է աջակցել ադրբեջանցի եւ հայ գործընկերներին խաղաղ համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքին։ Նա արդեն օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երեւանում։ Համաձայնեցված է նրա մոտ ապագայում Բաքու կատարելիք այցը»,- ասել է նա։

 

Մարիա Զախարովան հավելել է, որ երկխոսության հիմքում ընկած են Ադրբեջանի կողմից առաջարկած «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» եւ «Երեւանի կառուցողական արձագանքն այդ առաջարկներին»։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին