Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձեւաչափը - Mediamax.am

3007 դիտում

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձեւաչափը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները «հաստատել են Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն աջակցելու մտադրությունը՝ ներառյալ 3+3 ձեւաչափի կիրառումը»։

Այս մասին ասվում է Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է եղել։

 

Մեդիամաքսը նշում է, որ «3+3» ձեւաչափը հիշատակվում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության մեջ.

 

«Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձեւաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ երկխոսության առաջմղման եւ բազմապլանային համագործակցության համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին