Միշելը եւ Փաշինյանը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը - Mediamax.am

2778 դիտում

Միշելը եւ Փաշինյանը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այդ մասին նա ասել է ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում:

 

Նրանք քննարկել են նաեւ Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել  են ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը:

 

Շառլ Միշելը ընդգծել է ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը, հայտնում են ՀՀ կառավարությունից:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին