Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերը - Mediamax.am

3052 դիտում

Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպմանը կարեւորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություն:

Նա նշել է, որ Էնդրյու Շոֆերի այցը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

 

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։

 

Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով, ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության եւ համանախագահ երկրների միջնորդական դերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին