Միրզոյանն ու Շոֆերը խոսել են խաղաղության պայմանագրի մասին - Mediamax.am

2539 դիտում

Միրզոյանն ու Շոֆերը խոսել են խաղաղության պայմանագրի մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը այսօր տեղի ունեցած հանդիպմանը խոսել են համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու մասին:

Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը, ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Հանդիպման ընթացքում կարեւորվել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:

 

«Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման եւ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին