Միրզոյան. «Չենք կարող թույլ տալ, որ վակուում առաջանա» - Mediamax.am

2804 դիտում

Միրզոյան. «Չենք կարող թույլ տալ, որ վակուում առաջանա»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել, է որ նախօրեին իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է այն, ինչ քննարկվել է վերջին մեկ տարվա ընթացքում եւ արձանագրվել է Բրյուսելում հանդիպման արդյունքներով, այն է՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաեւ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումները»,- Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է նա:

 

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է.

 

«Մեր պատկերացումները դրա վերաբերյալ ամբողջությամբ մնում են ուժի մեջ. ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք համանախագահության ձեւաչափում: Ցավոք, համանախագահող երկրների միջեւ հակասություններն այս պահին հայտնի պատճառներով բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որեւէ վակուում առաջանա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին