Միշելի հայտարարության մեջ Ռուսաստանը հիշատակված չէ, ասել է Լավրովը - Mediamax.am

2833 դիտում

Միշելի հայտարարության մեջ Ռուսաստանը հիշատակված չէ, ասել է Լավրովը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ սահմանազատման եւ ապաշրջափակման նախապատրաստման աշխատանքները, Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման աշխատանքներն ի սկզբանե հիմնված են այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման։

Այս մասին նա ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցին։

 

«Կուզեի, որ Բրյուսելում մեր եվրոպացի գործընկերները հասկանան՝ այդ գիծն արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 եւ 2021 թվականներին, եւ նրանք չեն փորձելու ուղղումներ անել։

 

Ես ուշադրություն դարձրեցի, որ Շառլ Միշելի հայտարարության մեջ ՌԴ-ն որեւէ տեղ հիշատակված չէ, սա խոսում է այն մասին, որ Եվրամիության ղեկավարության համար կարեւոր է զարգացնել ձեռք բերվածը կամ օգտագործել Ղարաբաղյան թեման առանձնանալու համար ռուսաֆոբությամբ։ Ռուսաստանը երբեք չի զոհաբերի իր դաշնակիցների շահերը ինչ-որ աշխարհաքաղաքական, առավել եւս՝ քարոզչական խաղերին»,- ասել է նա։

 

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, թե՝ շարունակում է ուժի մեջ մնալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների որոշումը, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը կլինի երկկողմ՝ Ռուսաստանի խորհրդատվական մասնակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին