Լավրով. ՌԴ-ը կշարունակի օգնել ՀՀ-ին սահմանի ամրապնդման հարցում - Mediamax.am

2978 դիտում

Լավրով. ՌԴ-ը կշարունակի օգնել ՀՀ-ին սահմանի ամրապնդման հարցում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել պաշտպանունակության ամրապնդման, սահմանի պահպանության ապահովման գործում:

Այս մասին նա ասել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

 

Սերգեյ Լավրովը նշել է, որ իրենց քննարկումներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ ընդհանրապես Անդրկովկասի խնդիրը միշտ առանցքային տեղ է զբաղեցնում.

 

«ԼՂ կարգավորման շուրջ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների երեք խումբ կա՝ 2020թ.-ի նոյեմբերին, հունվարին եւ 2021թ.-ի նոյեմբերին, եւ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ դրա մանդատին խիստ համապատասխան»:

 

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման եւ ռազմական գործողությունների հարցում։

 

«Վստահ ենք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, սադրանքների բացառմանը, բնականոն կյանքի վերականգնմանը, մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին