Կրեմլը ողջունել է Բաքվի եւ Երեւանի` բանակցություններ սկսելու որոշումը - Mediamax.am

2232 դիտում

Կրեմլը ողջունել է Բաքվի եւ Երեւանի` բանակցություններ սկսելու որոշումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու որոշումը։

«Հասկանալի է, որ այդ գործընթացը բավականին տեւական է լինելու, բայց նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջխաղացումը դրական փաստ է եւ ողջունվում է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Պեսկոսվը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին