Ադրբեջանի ԱԳՆ. «Պայմանավորվածությունները բխում են մեր շահերից» - Mediamax.am

2978 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ. «Պայմանավորվածությունները բխում են մեր շահերից»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիեւի, Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները «համապատասխանում են Բաքվի շահերին»։

«Հանդիպումը խաղաղության եւ անվտանգության պայմաններում տարածաշրջանի հետագա զարգացումն ապահովելու եւս մեկ կարեւոր քայլ է եւ բխում է Բաքվի շահերից»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ինտերֆաքս-Ադբեջանը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարել սկսել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա՝ հիմնվելով Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ առաջադրած նախաձեռնության եւ որոշ ժամանակ առաջ Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին