Հայաստան է ժամանել Ղրիմի փոխվարչապետը - Mediamax.am

3513 դիտում

Հայաստան է ժամանել Ղրիմի փոխվարչապետը


Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: «Սահմանադրական Միություն» կուսակցության «Իրավունք» թերթն այսօր տեղեկացրել է, որ Հայաստան է ժամանել Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:

Թերթը նաեւ հրապարակել է «Ղրիմի օրերի» ժամանակացույցը.

 

Ապրիլի 6-ին, առավոտյան 09:30-10:00 պատվիրակությունը կգտնվի Ծիծեռնակաբերդում:

 

Ապրիլի 6-ին ժամը 12:00-ին «Ազդակ» ակումբում տեղի կունենա Գեորգի Մուրադովի մամուլի ասուլիսը:

 

Ապրիլի 6-ին ժամը 14:00-ին Մոսկվայի տանը կբացվի «Ղրիմյան գարուն, միշտ միասին» ցուցահանդեսը, նվիրված Ղրիմի եւ Ռուսաստանի միասնության 8-րդ տարվան:

 

Ապրիլի 6-ին ժամը 14:15-ից 16:30-ը Մոսկվայի տանը տեղի կունենա կոնֆերանս «Հետխորհրդային երկրների ինտեգրացիա, Եվրասիական նոր գաղափարներ նոր հնարավորություններ» թեմայով:

 

Ապրիլի 7-ին ժամը 18:30 Մոսկվայի տանը կցուցադրվի «Ուխտագնացություն Ղրիմ» ֆիլմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին