ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքները կարող են ճանաչվել ՌԴ-ում - Mediamax.am

3162 դիտում

ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքները կարող են ճանաչվել ՌԴ-ում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն ծավալող Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները։

ՏԱՍՍ-ը նշում է, որ «ներկայումս նմանատիպ կանոն կիրառվում է Ղրղզստանի քաղաքացիների եւ այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի օգտագործումը որպես պաշտոնական լեզու»։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2017 թվականի հունիսին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը, որպեսզի Ռուսաստանի տարածքում ճանաչվեն ազգային վարորդական վկայականները:

 

Նրա ասել էր, որ Պետդումայի կողմից օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Ղրղըզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը ամրագրված է որպես պետական լեզու, իրավունք ստացան Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքներով, «Հայաստանի քաղաքացիները, փաստորեն, դուրս մնացին»:

 

«Կարող եմ միայն մի բան ասել. ամրագրե՛ք ռուսերենը որպես պետական լեզու, եւ այդ ժամանակ օրենքի նորմը ավտոմատ կընդգրկի նաեւ Հայաստանի Հանրապետությունը», - 2017-ին ասել էր Վյաչեսլավ Վոլոդինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին