Պուտինը զրուցել է Ալիեւի եւ Փաշինյանի հետ - Mediamax.am

3086 դիտում

Պուտինը զրուցել է Ալիեւի եւ Փաշինյանի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա:

 

Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետեւողական իրականացման կարեւորությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ անցած շաբաթ Պուտինն ու Փաշինյանը երկու հեռախոսազրույց էին ունեցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին