Հաջիեւն ու Գրիգորյանը բանակցություններ են վարել Բրյուսելում - Mediamax.am

1617 դիտում

Հաջիեւն ու Գրիգորյանը բանակցություններ են վարել Բրյուսելում


Լուսանկարը` https://www.shantnews.am/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին Բրյուսելում բանակցություններ էին վարել՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։

Ինչպես հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը, նրանք, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին նախատեսված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

 

«Բովանդակային քննարկումների ընթացքում, այդ թվում՝ Հաջիեւի եւ Գրիգորյանի միջեւ առանձին երկկողմ զրույցի ընթացքում, մասնակիցները քննարկել էին քաղաքական եւ անվտանգության ոլորտում իրավիճակը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցերի ողջ շրջանակը՝ երկու երկրների առաջնորդների եւ Շառլ Միշելի Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լույսի ներքո»,- ասված է հաղորդագրությունում։

 

Դրանում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կազմակերպել՝ շարունակելու քննարկումները, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների շուրջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին