Ապրիլի 6-ին նախատեսվում է Փաշինյանի, Միշելի եւ Ալիեւի հանդիպումը - Mediamax.am

1515 դիտում

Ապրիլի 6-ին նախատեսվում է Փաշինյանի, Միշելի եւ Ալիեւի հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։

Այդ մասին վկայում է Շար Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգը:

 

Մեդիամաքսը նշում է, որ նման ձեւաչափով վերջին հանդիպումը կայացել էր 2021թ. դեկտեմբերի 15-ին Բրյուսելում:

 

Այդ հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր.

 

«ՀՀ վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն»։

 

Հետագա ամիսներին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հույս էր հայտնել, որ

երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը իրավական ձեւակերպում կստանա:

 

Ս.թ. փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եւ մասնակցությամբ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հեռավար հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին