Պեսկովը մեկնաբանել է Բաքվի նավթային ենթակառուցվածքին հարվածելու կոչը - Mediamax.am

2780 դիտում

Պեսկովը մեկնաբանել է Բաքվի նավթային ենթակառուցվածքին հարվածելու կոչը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի կոչը՝ Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին։

«Այս հայտարարությունը անձնական չափազանց բուռն հույզերի տիրույթում է: Մենք կոչ ենք անում զսպել այդ հույզերը եւ զերծ մնալ նման հայտարարություններից, հատկապես մեր գործընկերների հասցեին, իսկ Ադրբեջանը պատկանում է գործընկեր պետությունների թվին»,- Պեսկովի խոսքերը մեջբերում ՏԱՍՍ-ը։

 

Նա հավելել է, որ նման հռետորաբանությունից պետք է զերծ մնալ այն իրավիճակում, երբ «Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում շարունակելու աջակցել ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղություն պահպանելու եւ բոլոր կողմերի պարտավորությունները կատարելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին