ԵՄ առաջնորդները կքննարկեն ՌԴ դեմ պատժամիջոցների «սողանցքները» փակելու հարցը - Mediamax.am

2647 դիտում

ԵՄ առաջնորդները կքննարկեն ՌԴ դեմ պատժամիջոցների «սողանցքները» փակելու հարցը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր ասել է, որ ԵՄ առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմի «սողանցքները» փակելու հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների միջոցով։

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Սակայն մենք պետք է քննարկենք, թե ինչպես փակել բոլոր սողանցքները: Մենք պետք է բանակցենք երրորդ երկրների հետ, որպեսզի երաշխիքներ ունենանք, որ նրանք չեն մասնակցելու սահմանափակումների շրջանցմանը», - մեջբերում է Միշելի խոսքերը ՏԱՍՍ-ը:

 

«Մենք գիտենք, որ սողանցքներն օգտագործվում են: Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ նվազեցնելու նրանց թիվը։ Որոշ երրորդ երկրներ Ռուսաստանին ուղղակի կամ անուղղակիորեն տրամադրում են պատժամիջոցները շրջանցելու ուղիներ»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին