Բաքուն դեռ չի արձագանքել Երեւանի նոր առաջարկներին - Mediamax.am

1598 դիտում

Բաքուն դեռ չի արձագանքել Երեւանի նոր առաջարկներին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ համապարփակ խաղաղության համար Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկները Հայաստանը համալրել է նոր առաջարկներով եւ փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

«Համանախագահության անդամ երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին, որտեղից առայժմ պատասխան չունենք»,- ասել է նա Ազգային ժողովում։

 

ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքները։

 

«Ելնելով շատ կոնկրետ ազդակներից եւ ուղերձներից, որ ստացել եմ ե՛ւ համանախագահ, ե՛ւ բազմաթիվ այլ երկրներից, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել ՄԽ համանախագահության ձեւաչափում եւ սա բավական հուսադրող է։ Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, որ կարողանանք Մինսկի խմբի առաջ նոր քննարկում կազմակերպել, այդ թվում՝ վերջին երկու՝ ադրբեջանական եւ հայկական առաջարկներով»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին