Ալիեւը հույս ունի, որ ԱՄՆ-ն կաջակցի «Ադրբեջանի խաղաղ օրակարգին» - Mediamax.am

2278 դիտում

Ալիեւը հույս ունի, որ ԱՄՆ-ն կաջակցի «Ադրբեջանի խաղաղ օրակարգին»


Լուսանկարը` https://eurasianet.org/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ջո Բայդենին ուղղված նամակում հույս է հայտնել, որ «ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանի խաղաղության օրակարգին՝ հիմնված ապագայի տեսլականի վրա»։

Ալիեւը նամակ է հղել Բայդենին՝ ի պատասխան Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձի։

 

«Որպես խաղաղության կողմնակիցներ՝ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։ Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կաջակցեն Ադրբեջանի խաղաղության օրակարգին՝ հիմնված ապագայի տեսլականի վրա։

 

Ազատագրված հողերում վերականգնողական ու վերակառուցման աշխատանքներ են ընթանում։ Ուրախ կլինենք տեսնել ԱՄՆ-ից ընկերությունների մասնակցությունը այս գործընթացին։

 

Հավատում եմ, որ լինելով ընկերներ եւ գործընկերներ՝ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում մեր համագործակցությունն էլ ավելի զարգացնելու համար»,- ասված է նամակում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին