Միրզոյան. Ադրբեջանի առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա - Mediamax.am

2405 դիտում

Միրզոյան. Ադրբեջանի առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա»:

«Այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները եւ ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը»,- Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է նախարարը:

 

Արարատ Միրզոյանը նշել է, որ այս հենքի վրա պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ։

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացված 5 պայմաններն էին.

 

- երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում,

 

- հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում,

 

- կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան,

 

- դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

 

- ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին