Միրզոյանը Լավրովին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը - Mediamax.am

2553 դիտում

Միրզոյանը Լավրովին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույցի ընթացքում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով ստեղծված իրավիճակը։

Արարատ Միրզոյանը նաեւ իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

 

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են նաեւ, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր եւ բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։

 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին