Հայաստանն ու ՌԴ-ն քննարկել են կենսաբանական անվտանգության սպառնալիքները - Mediamax.am

2978 դիտում

Հայաստանն ու ՌԴ-ն քննարկել են կենսաբանական անվտանգության սպառնալիքները


Լուսանկարը` msmap.ru


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 17-ին Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով կայացել են ռուս-հայկական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ փոխըմբռնման երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ։

 

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Կողմերը կարծիքներ են փոխանակել ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։ Քննարկվել է կենսաանվտանգության մասին երկկողմ հուշագրի իրականացման առաջընթացը՝ ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ոլորտները։ Քննարկվել են հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։

 

Խորհրդակցություններ հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման եւ կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին