Ալիեւն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի հնարավոր ազդեցությունը Կովկասի վրա - Mediamax.am

2303 դիտում

Ալիեւն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի հնարավոր ազդեցությունը Կովկասի վրա


Լուսանկարը` tmgrup.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր քննարկել են իրադարձությունները Ուկրաինայում եւ «դրանց հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության վրա»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ալիեւի մամուլի ծառայությունը, «զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում հետհակամարտային իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ հաղորդակցությունների բացման եւ սահմագծման հարցերը»։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2021 թվականի դեկտեմբերին Շառլ Միշելի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք էին բերվել որոշակի պայմանավորվածություններ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ, որից հետո Հայաստանի վարչապետը մի քանի անգամ դրանց իրավական ձեւակերպման հույս էր հայտնել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին